Արարատի մարզպետը` հրաժարականի պատճառների մասին. 168. am
Երեկ հաստատվեցին Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հրաժարականի մասին լուրերը: Արարատի մարզպետարանն այսօր արդեն հրապարակեց արդեն նախկին մարզպետի ուղերձը, որում նա, սակայն, անդրադարձ չի կատարել իր հրաժարականի պատճառներին.
«Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել:
Սոցհարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»:
Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»:
168.am-ի հետ զրույցում Ռազմիկ Թևոնյանն ասել է, որ չի ուզում դեռևս մեկնաբանություններ տալ, սակայն վստահեցրել է. «Կոնկրետ պատճառ չկա»:
– Առանց պատճառի ուղղակի որոշել եք դիմո՞ւմ գրել:
– Աշխատանքից հոգնել եմ. ես 60-անց մարդ եմ:
– Ոչ մի քաղաքական պատճառ չկա՞, պարոն Թևոնյան:
– Չէ, չէ, նման բան չկա: Ուղղակի որ նման բաներ են գրում, անիմաստ՝ օրինակ, Տիգրանաշենի հարցը. չի՛ կարելի, ինչի՞ են նման բան անում:
– Իսկ ձեր բիզնեսով կզբաղվե՞ք:
– Անպայման, ինչի՞ մասին է խոսքը:
Նշենք, որ Ռազմիկ Թևոնյանն Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերի 10-ին: Նա անկուսակցական է, աշխատանքային գործունեությունը սկսել է Արարատի պահածոների գործարանից: Մինչև Արարատի մարզպետ նշանակվելը եղել է Երասխի գինու գործարանի տնօրենը։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Գումարը 45 րոպեով ենք գցել հաշվին ու հանել, իսկ տան համասեփականատեր լինելու մասին չենք իմացել. Խաչատրյանը` չհայտարարագրված միջոցների մասին
Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից «Իրազեկ քաղաքաց...
Պեսկովի պատասխանը` պատերազմի մասին Զելենսկու հայտարարությանը
Կրեմլում «ցավով» են ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լիամասշտաբ պատեր...
Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը հրաժարականի դիմո՞ւմ է ներկայացրել. մանրամասներ
Հայկական մամուլում տեղեկություններ են տարածվում, որ Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը հրաժարականի դիմում է...