3․5 ժամ բանակցեցին. Պուտինը հայտարարեց Միութենական պետության 28 ծրագրերի համաձայնեցման մասին
Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության վերաբերյալ բոլոր 28 ծրագրերը համաձայնեցվել են երկու պետությունների ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների ընթացքում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահը Կրեմլում կայացած հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես նշել է Պուտինը, ծրագրերում խոսվում է արժութային համակարգերի ինտեգրման, կողմնակի հարկերի հավաքագրման, հակաահաբեկչական գործունեության ոլորտում համագործակցության մասին: Բանակցությունների արդյունքում Ռուսաստանն ու Բելառուսը համաձայնության են եկել համատեղ ձեռնարկությունների թվի ավելացման վերաբերյալ:
Բացի այդ, ընդգծել է Պուտինը, հանդիպմանը որոշվել է նավթի և նավթամթերքների միասնական շուկա ստեղծել և էլեկտրաէներգիայի մեկ շուկայի վերաբերյալ համաձայնագիր կնքել: Բացի այդ, մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1 -ը Ռուսաստանը և Բելառուսը ծրագրում են համաձայնագիր ստորագրել գազի միասնական շուկայի վերաբերյալ:
Հայտարարվել է նաև, որ Ռուսաստանը եւ Բելառուսը վերացնելու են ավիահաղորդակցության բոլոր քովիդային սահմանափակումները Միութենական պետության շրջանակներում:
Պուտինը հայտնել է նաև, որ Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունները համաձայնության են գալիս Մինսկին նոր ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, որի համաձայն՝ մինչև 2022 թվականի ավարտը նախատեսվում է փոխանցել մոտ 630-640 մլն դոլար:
«Այո, բայց սա կառավարությունն է բանակցություններ վարում»,- ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ այս հարցը բարձրացվել է նաև այսօր իր բելառուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, և նշել, որ խոսքը վարկավորման մասին է:
Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները տևել են 3․5 ժամ:
Հիշեցնենք, որ Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը կայացել է այսօր՝ սեպտեմբերի 9 -ին, Մոսկվայում: Քննարկվել են Միութենական պետության շրջանակներում երկու երկրների ինտեգրման, ընթացիկ քաղաքական իրադարձությունների, տնտեսական համագործակցության վերաբերյալ հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ադրբեջանական լրատվականը խոսում է Տիգրանաշենի մասով փաստաթղթի ստորագրման մասին. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ադրբեջանական լրատվականը խոսում է Տիգրանաշենի մասով փաս...