Փաշինյանը վերադարձել է Երևան
Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան։
Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, հարգանքի տուրք մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում և մասնակցել Վրաստանի վարչապետի անունից, ի պատիվ Հայաստանի վարչապետի տրված պաշտոնական ճաշին։
Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ քննարկելով հայ-վրացական հարաբերությունների օրակարգը։ Քննարկման առանցքային հարցերից է եղել տարածաշրջանում կայունության, խաղաղության և զարգացման դարաշրջան բացելու հեռանկարը։ Զրուցակիցները պայմանավորվել են համատեղ ջանքերով և ծրագրերով ընդլայնել հայ-վրացական գործակցությունը և խթանել տարածաշրջանային երկխոսությունը։ Այս համատեքստում Հայաստանի վարչապետն արդյունավետ հանդիպում է ունեցել նաև Վրաստանի նախագահի հետ։
Վարչապետի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է Բաթում քաղաքում՝ Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ, որի ընթացքում վարչապետին են ներկայացրել զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը, ենթակառուցվածքների բարելավմանը միտված միջոցառումները։ Հայ և վրաց գործընկերները գոհունակություն են հայտնել բանակցությունների ընթացքից և պայմանավորվել շարունակել ակտիվ շփումները թե՜ պաշտոնական, թե՜ ոչ պաշտոնական ձևաչափերով։
Այսօր երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Երևան։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ադրբեջանական լրատվականը խոսում է Տիգրանաշենի մասով փաստաթղթի ստորագրման մասին. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ադրբեջանական լրատվականը խոսում է Տիգրանաշենի մասով փաս...