ՀԱՊԿ-ը կոլեկտիվ ուժերին կվերազինի ժամանակակից զենքով
ՀԱՊԿ անդամ-երկրների միջոցները բավարար են Աֆղանստանից հարևան երկրներ զինյալների զանգվածային ներթափանցումը կանխելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը՝ ՀԱՊԿ երկրների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստում, գրում է Ռիա Նովոստին: Իր խոսքերով, Աֆղանստանի տարածքից փախստականների զանգվածային ներթափանցումը հարևան երկրներ մեծացել է: Սա փոխկապակցված է Կենտրոնական Ասիայի պետությունների անվտանգության համար ուղղակի սպառնալիքների հետ և կարող է հանգեցնել տարածաշրջանի ապակայունացման: «Չափազանց կարևոր եմ համարում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերին ժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով ինչպես նաև հատուկ միջոցներով զինելու ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների արագացումը»,- հայտարարել է փոխվարչապետը: Բացի այդ, վերջինս նշել է, որ Աֆղանստանում տիրող իրավիճակը պետք է գտնվի ՀԱՊԿ ուշադրության կենտրոնում:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ադրբեջանական լրատվականը խոսում է Տիգրանաշենի մասով փաստաթղթի ստորագրման մասին. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ադրբեջանական լրատվականը խոսում է Տիգրանաշենի մասով փաս...