Էրդողանը կհամագործակցի «Թալիբան» շարժման հետ
Էրդողանը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ անհրաժեշտ է «Թալիբան» շարժման հետ փոխգործակցության մեջ մտնել, որպեսզի թույլ չտրվի միգրանտների հոսքի աճ: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է «Թալիբան» շարժման հետ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտության մասին՝ Աֆղանստան հումանիտար օգնություն հասցնելն ապահովելու նպատակով, հակառակ դեպքում պետք է սպասել միգրացիոն ճնշման ուժեղացման»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Էրդողանը նշել է ամենակարճ ժամկետներում եւ առանց նախնական պայմանների ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ մաքսային միության նորմացման եւ միգրացիոն համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը, ասվում է հաղորդագրության մեջ: Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա:
Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս:
Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:
Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Էրդողանն իր փեսա Սելջուկ Բայրաքթարին է պատրաստում նախագահի պաշտոնի համար
Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կրտսեր փեսային՝ Սելջու...
Հայտնի է` ինչ են քննարկել Պուտինն ու ԵԽ նախագահը Ղարաբաղի հարցի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շո...
Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը հրաժարականի դիմո՞ւմ է ներկայացրել. մանրամասներ
Հայկական մամուլում տեղեկություններ են տարածվում, որ Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը հրաժարականի դիմում է...