Ռուս խաղաղապահ ուժերը Ղարաբաղում ժամանակավոր են տեղակայված.Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմաթ Հաջիեւը BBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ Բաքուն եւ Մոսկվան քննարկում են այն լրացուցիչ իրավական մեխանիզմները, որոնք կապված են Լեռնային Ղարաբաում ռուս խաղաղապահ զորակազմի մանդատի հետ։

Նա մասնավորապես ասել է հետեւյալը․ «Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և լրացուցիչ իրավական մեխանիզմներին, ապա այդ առնչությամբ կողմերի միջև եղել են նախնական շփումներ, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են»,- ընդգծելով, որ ռուսական խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում գործունեություն է իրականացնում եւ գործողություններ կատարում 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի Մոսկվայի, Բաքվի եւ Երեւանի միջեւ կնքված եռակողմ հայտարարության հիման վրա։ Հաջիևն ասել է, որ եռակողմ հայտարարությունը խաղաղապահ ուժերի համար սահմանում է «քաղաքական և որոշակի չափով իրավական շրջանակ»:

 

Քաղաքականություն