Կիսու՞մ եք Ղազինյանի դիրքորոշումը, որ Ռ. Քոչարյանը, Ղարաբաղը բանակցություններից դուրս թողնելով, դավաճանություն է գործել. Պողոսյան

Կիսու՞մ եք Արթուր Ղազինյանի այն դիրքորոշումը, որ 1998-ին Ռոբերտ Քոչարյանը, բանակցությունների սեղանից դուրս թողնելով Ղարաբաղը, պետական դավաճանություն է գործել։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։

Արծվիկ Մինասյանը նշեց՝ չգիտի Արթուր Ղազինյանը նման հայտարարություն արել է, թե ոչ։

«Բնականաբար չեմ կարող կիսել մի տեսակետ, որը վերաբերում է մեր դժվար ժամանակահատվածների այնպիսի որոշումներին, որոնք մեր պետության, մեր կենսագրության կարևոր դերակատարությունն են ունեցել։ Վերահաստատում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի որևէ գործողություն չէր կարող լինել Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելու վարքագիծ կամ կեցվածք»,-նշեց պատգամավորը։

Քաղաքականություն