«Ֆիզգորոդոկ»-ում շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրգործ. Գոռ Աբրահամյան

Տեղեկացնում և հաստատում եմ, որ Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում՝ առավելապես հայտնի որպես «Ֆիզգորոդոկ»-ում, շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Քրեական գործը 2021թ. օգոստոսի  30-ին հարուցվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում՝ մի քանի անձանց ներկայացրած հաղորդման հիման վրա  Ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ  ՔԿ  ԵՔՔՎ  Աջափնյակ  և  Դավթաշեն  վարչական  շրջանների  քննչական  բաժին և արդեն իսկ նախաքննությունն սկսվել է:

Դատախազությունը կապահովի գործով հետևողական և պատշաճ դատավարական հսկողություն՝  օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու, դրա շրջանակներում բոլոր հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»,- գրել է Աբրահամյանը:

Քաղաքականություն