Հասարակություն

Մենք վճարում ենք մաքուր ջուր, ոչ թե կոյուղաջուր խմելու համար. ահազանգ Վանաձորից

Մենք վճարում ենք մաքուր ջուր, ոչ թե կոյուղաջուր խմելու համար. ահազանգ Վանաձորից

Ֆեյսբուքյան օգտատեր Շուշաննա Գրիգորյանը, որը բնակվում է Վանաձորում,  ահազանգել է խմելու ջրի որակական փոփոխության մասին: Օգտատերը սոցցանցում հրապարակել է լուսանկարներ, որոնցում ծորակից ամրացված է սպիտակ կտոր, որի վրա հոսող խմելու ջրից մուգ շագանակագույն նստվածք է առաջացել: 

 

«... որ ասեմ սա ինչ է, չեք հավատալու.
 

ուրեմն մեր խմելու ջրի գույնը փոխվել էր, մի տեսակ դեղնել, որոշեցի կտոր կապել ծորակին ու հասկանալ` ի՞նձ է թվում, թե՞ իսկապես մի բան էն չի.
 

Նկարներում` արդյունքն է, կտորն էս գույնն է ստացել մի քանի ժամում...
 

ու հիմա պատկերացրեք, մենք սա խմել ենք .
 

էս ի՞նչ է կատարվում, մենք վճարում ենք մաքուր ջուր, ոչ թե կոյուղաջուր խմելու համար»,- գրել է օգտատերը, նաև հրապարակմանը նշել Վեոլիա Ջուր ընկերությանը, Վանաձորի համայնքապետարանին և համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250