«Սովետական միլիցիայի մումիան վերադառնում է ոստիկանություն»․ Միքայել Նահապետյան
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սովետական միլիցիայի մումիան վերադառնում է Ոստիկանություն։
Արդեն մի քանի ամիս շարունակ տարբեր շրջանակներից՝ քաղաքականից մինչև քրեական, աշխատավորներից մինչև իրավաբաններ, բիզնեսից մինչև պատանիներ, պարբերաբար լսում եմ պատմություններ ոստիկանությունում ծեծի ու նվաստացման դեպքերի մասին։
Նման համակարգային դրսևորումները առանց ուղղակի հրահանգի կամ աչք փակելու այդպես մասսայաբար վերադառնալ չէին կարող։
Սա ևս մի ապացույց է այն փաստի, որ երբ ավտորիտարիզմի փտած խոռոչները դատարկելուց հետո չես լցնում բովանդակային ժողովրդավարությամբ՝ ավտորիտարիզմի թարախը նորից սահուն լցվում է այդ խոռոչների մեջ»։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
«Պարտավոր չեմ բոլոր քրեական անցյալ ունեցողներին իմանալ». Կարեն Գիլոյանը` Կանեւսկոյին տրված շնորհակալագրի մասին. Aravot
Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նախարարության անունից շնորհակալագիր է հանձնել «Արտ...
«Օրենքով գողերի»-ի, «օբշյակներ»-ի դեմ պայքարը՝ միֆ. ով է իշխանությունների մտերիմ քրեական հեղինակությունը․ Armlur
Ինչպես հայտնի է՝ 2020 թվականին փետրվարի 18-ին ՀՀ նախագահը ստորագրել էր ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լր...