«Միգուցե ավելի կարեւոր զբաղվածություն է ունեցել». ՔՊ պատգամավորը՝ Փաշինյանի Արցախ չմեկնելու մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը եռօրյա արձակուրդի պատրվակով չայցելեց Արցախ՝ հոբելյանական 30-ամյակին․ ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանն արդարացրեց վարչապետին․ «Միգուցե Նիկոլ Փաշինյանը վատ է զգացել, միգուցե Նիկոլ Փաշինյանն ավելի կարեւոր զբաղվածություն է ունեցել, դա այդպես դրոշակ մի դարձրեք ու ասեք՝ Փաշինյանը դրա համար չի գնացել»։
Եվ հորդորեց չմոռանալ, որ խորհրդարանական կառավարման երկրներում օրենսդիր մարմինն է բարձրագույն իշխանությունը, իսկ ՀՀ-ից խորհրդարանական պատվիրակություն է մեկնել՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ։ Երբ ուղղեցինք, որ ոչ թե նախագահի, այլ փոխնախագահի, նա փորձեց համոզել․ «Ես լուսանկարներով Ալեն Սիմոնյանին տեսել եմ այնտեղ նստած»։ Ոչ, Ռուբեն Ռուբինյանն է պատվիրակությունը ղեկավարել։ «Խորհրդարանական պատվիրակությունն արդեն իսկ բարձրագույն իշխանություն է»,- ասաց պատգամավորը»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
«Խաղաղության դիմաց պատրաստվո՞ւմ եք ՀՀ տարածքներ զիջել»․ «5165» շարժում
«5165 շարժում» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել. «1990-ականների պատերազմի թանկ զոհերն ու ժողովրդի կրած զրկանքն...
Հայաստանի տնտեսություն թուրք-ադրբեջանական տանդեմի ներթափանցման վտանգներն իրական են. «Փաստ»
«Կորոնավիրուսի համավարակի տարածումը, ապա նաև Արցախում սկսված պատերազմը մեծ հարված են հասցրել Հայաստանի տնտեսությանը։ Եվ...
ՌԴ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում կրակի դադարեցմ...