Ինչպես է Լավրովը գնահատում Ղարաբաղում պատերազմի դադարեցումը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական դիվանագիտության «հաջող քեյլերից» մեկն է անվանել Մոսկվայի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելը:
Մոսվկայում ընթացող «Նոր գիտելիք» համաժողովի ժամանակ իր ելույթում Լավրովը նշել է, որ Ռուսաստանի նախագահն ակտիվ ջանքեր է գործադրել ՝ ուղղված Հարավային Կովկասում պատերազմի դադարեցմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանը:
«Դրանք (պայմանավորվածությունները` խմբ.) այժմ հաջողությամբ իրականացվում են և՛ մեր նախարարության, և՛ պաշտպանության նախարարության, և՛ մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, որն ապահովում է այդ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների և բոլոր տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ բանակցությունները»,– ասել է Լավրովը:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
«Պարտավոր չեմ բոլոր քրեական անցյալ ունեցողներին իմանալ». Կարեն Գիլոյանը` Կանեւսկոյին տրված շնորհակալագրի մասին. Aravot
Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նախարարության անունից շնորհակալագիր է հանձնել «Արտ...
«Օրենքով գողերի»-ի, «օբշյակներ»-ի դեմ պայքարը՝ միֆ. ով է իշխանությունների մտերիմ քրեական հեղինակությունը․ Armlur
Ինչպես հայտնի է՝ 2020 թվականին փետրվարի 18-ին ՀՀ նախագահը ստորագրել էր ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լր...