Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք դեսպանների․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է․ «Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Արգենտինայի, Սիրիայի ու Լիտվայի դեսպաններին։
ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Մարիանո Վեռգառայի հետ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել և ամրապնդել հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունները տարբեր ուղղություններով: Այս առումով ընդգծվել է առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:
Երկխոսության զարգացման համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև հաստատված քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի վերագործարկումը։ Զրուցակցիները գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում արդյունավետ համագործակցության կապակցությամբ:
Առանձնահատուկ ընդգծվել է նաև արգենտինահայ համայնքի դերը երկկողմ բարեկամական հարաբերությունների ընդլայնման գործում:
ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ հանդիպմանը ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սիրիայի հետ բազմադարյա բարեկամական հարաբերությունները և կարևորում է տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացումն ու խթանումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-սիրիական երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Կարևորվել է երկարատև դադարից հետո Երևան-Հալեպ ավիաթռիչքների վերսկսումը:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սիրիայի միջև միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը:
Արարատ Միրզոյանի և ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեի զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-լիտվական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերին և տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը:
Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններից առանձնացվել են առևտրատնտեսական, բնապահպանության, կրթության, գիտության և մշակույթի, ոլորտները:
Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում հայ-լիտվական համագործակցությանը, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում: Կողմերը վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը՝ խորացնելու Արևելյան գործընկերության շրջանակներում փոխշահավետ հարաբերությունները:
Դեսպանների հետ հանդիպումների առանցքում էին նաև տարածաշրջանային և միջազգային կայունության և խաղաղության հարցերը: Նախարար Միրզոյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունների, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենիք վերադարձի, Արցախում առկա հումանիտար խնդիրների վրա:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
«Խաղաղության դիմաց պատրաստվո՞ւմ եք ՀՀ տարածքներ զիջել»․ «5165» շարժում
«5165 շարժում» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել. «1990-ականների պատերազմի թանկ զոհերն ու ժողովրդի կրած զրկանքն...
ՌԴ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում կրակի դադարեցմ...
«Չի բացառվում՝ ռուսները հեռանան այնպես, ինչպես ամերիկացիներն Աֆղանստանից»․ Ա․ Մելիքյան
Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Թերևս պարոն Լավրովն ինքն էլ է շատ լավ հասկանում,...