ՄԱԿ-ը հույս ունի շուտով մուտք գործել Քաբուլի օդանավակայան
Քաբուլի օդանավակայան մուտքի ապահովումը թույլ կտա ՄԱԿ-ին անձնակազմի ռոտացիա իրականացնել եւ Աֆղանստանի բնակչության համար անհրաժեշտ բեռներ հասցնել: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Օդանավակայանը մեզ համար չի գործում։ Իհարկե, մենք մեծ հույս ունենք, որ այն շուտով կվերսկսի աշխատանքը», - ասել է նա: «Աֆղանստանի տարածքում օդանավակայանների հասանելիությունը շատ կարեւոր է՝ հաշվի առնելով տեղաշարժի դժվարությունները»:
«Իհարկե, Քաբուլի օդանավակայանը մեզ համար մեծ կարեւորություն է ներկայացնում՝ անձնակազմի ռոտացիայի ապահովման եւ բեռների առաքման առումով», - նշել է Դյուժարիկը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Արարատ Միրզոյանի առաջին սայթաքումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատ Միրզոյանի՝ արտաքին գործերի նախարար նշանակվելուց 11 օր անց նա արդեն իր առաջին սայթա...
«Խաղաղության դիմաց պատրաստվո՞ւմ եք ՀՀ տարածքներ զիջել»․ «5165» շարժում
«5165 շարժում» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել. «1990-ականների պատերազմի թանկ զոհերն ու ժողովրդի կրած զրկանքն...
Ո՞ր երկիրն է տվել կես միլիոն ֆունտ ստերլինգ ՝ ԼՂ-ն ականազերծելու համար
Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Լեռնային Ղարաբաղում և ԼՂ շուրջ ականազերծման աշխատանքներին...