Արարատի մարզում գյուղացիները փակել են գլխավոր մայրուղու ճանապարհը
Քիչ առաջ Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Ինչպես հայտնում է աղբյուրը, գյուղացիները ճանապարհը փակել էին, քանի որ խնդիրներ են ունեցել խաղողի մթերման հետ կապված։
Ոստիկանները, լսելով գյուղացիների խնդիրը, այդ մասին տեղեկացրեցին մարզպետարան, և մարզպետարանից խոստացան, որ խնդրին կծանոթանան, որից հետո բողոքի ակցիայի մասնակիցները, հավատալով ճանապարհային ոստիկաններին, ճանապարհը բացեցին՝ ասելով նաև, որ եթե մարզպետարանն ու կառավարությունը իրենց խնդրին լուծում չտան, այս անգամ երկար ժամանակով են փակելու ճանապարհը»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են Հայաստան վերադարձող գերիների անունները. Sputnik Արմենիա
Հայտնի են Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստան են վ...
Ծնվել է վիրավոր ընկերոջ կյանքը փրկելիս նահատակված Էդմոնի եղբայր Էդմոնը
Ծնվել է 44-օրյա պատերազմում ընկերոջ կյանքը փրկելիս զոհված հերոս Էդմոն Գեւորգյանի եղբայրը՝ Էդմոն Գեւորգյանը:Էդմոնը ընտանի...
Արփին ծնվեց, երբ Ստեփանակերտում հարգանքի տուրք էի մատուցում զոհվածների հիշատակին․ Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Մեր Արփին ծնվեց. 3.310 ԿԳ և 51 ՍՄ:Եվ...
ՀՀ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիրներ կան
Վերջին շրջանում քաղաքացիների կողմից ահազանգեր են հնչում, որ Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմուն...