Արփին ծնվեց, երբ Ստեփանակերտում հարգանքի տուրք էի մատուցում զոհվածների հիշատակին․ Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր Արփին ծնվեց. 3.310 ԿԳ և 51 ՍՄ:
Եվ ծնվեց այն ժամանակ, երբ Ստեփանակերտի հուշահամալիրում ես հարգանքի տուրք էի մատուցում մեր անկախության ու ազատության համար զոհվածների հիշատակին: Արփին մեր ընտանիքի յուրահատուկ նվերն է Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին և մեր բնական պատասխանը պատերազմի արհավիրքին:
Ի դեպ, մեր ընտանիքի համար խորհրդանշական է, որ Նանեն էլ ծնվել է Հայաստանի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի նախօրյակին:
Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության օրը: Թո՛ղ բոլորիդ ընտանիքներն այսուհետ լցված լինեն մանկական խինդով ու բերկրանքով, որը ազգի ու հայրենիքի հավիտենականության կարևոր գրավականներից է»:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են Հայաստան վերադարձող գերիների անունները. Sputnik Արմենիա
Հայտնի են Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստան են վ...
Արարատի մարզում գյուղացիները փակել են գլխավոր մայրուղու ճանապարհը
Քիչ առաջ Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել էին ճան...
Կարիք կա ուժեղացնելու միջազգային ճնշումները՝ գերիների վերադարձն ապահովելու համար. Անդրեասյանը հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակությանը
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը հայրենիք ժամ առաջ ապահովելու համար Հայաստանը միջազգային գործընկերների ամուր աջ...
Ծնվել է վիրավոր ընկերոջ կյանքը փրկելիս նահատակված Էդմոնի եղբայր Էդմոնը
Ծնվել է 44-օրյա պատերազմում ընկերոջ կյանքը փրկելիս զոհված հերոս Էդմոն Գեւորգյանի եղբայրը՝ Էդմոն Գեւորգյանը:Էդմոնը ընտանի...