Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՆ նախարարը Սյունիքի վերաբերյալ հարցերին չպատասխանեց

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ օգոստոսի 27-ին, իրավաբանական արձագանք չտվեց լրագրողի այն հարցին, թե ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Կապան-Գորիս միջպետական ավտոճանապարհի փակած հատվածները…

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ օգոստոսի 27-ին, իրավաբանական արձագանք չտվեց լրագրողի այն հարցին, թե ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Կապան-Գորիս միջպետական ավտոճանապարհի փակած հատվածները Հայաստանի տարա՞ծքն են, թե՞ ինչպես պնդում են ադրբեջանցիները՝ ադրբեջանական:

 

«Հարցի հասցեատերը ԱԳՆ-ն ու ռազմական գերատեսչություններն են։ Բայց վարչապետը բազմիցս նշել է դեմարկացիայի ու դելիմիտացիայի անհրաժեշտության մասին։ Առանց սահմանազատման խնդիրների լուծման, իրավաբանական արձագանք Ձեր հարցին տալ այսօր տեղին չի լինի, և ես չեմ կարող արձագանքել»,– ասաց նախարարը՝ չցանկանալով հարցի շուրջ ավելին ասել, պատճառաբանելով, որ այն իր տիրույթում չէ։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ոչ թե մեր հին պատմության, այլև մեր օրերի դառը փորձից չենք ուզում դասեր քաղել․ Լևոն Տեր-Պետրոսյանը տեսանյութ է տարածել

Մենք ոչ թե մեր հին պատմության, այլև մեր օրերի դառը փորձից դասեր չենք քաղել։ Լևոն Տեր-Պետրոսյանը տարածել է մի հատված հուն...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250