Հասարակություն

Լինել առավել ուշադիր, հակառակ դեպքում հաստատ պատասխան եք տալու շատ խստորեն. ՊՆ նախարար

Լինել առավել ուշադիր, հակառակ դեպքում հաստատ պատասխան եք տալու շատ խստորեն. ՊՆ նախարար

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն անցկացրել է խորհրդակցություն մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Արշակ Կարապետյանն ուշադրություն է հրավիրել հանգամանքի վրա, որ քաղաքացիների շրջանում առկա են լուրջ դժգոհություններ, մասնավորապես՝ կապված պաշտպանության նախարարությանն առնչվող իրավական և սոցիալական բնույթի փաստաթղթերի տրամադրման գործընթացի հետ։

Պաշտպանության նախարարը խիստ հանձնարական է տվել վերակազմակերպել աշխատանքները, էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը և ողջամիտ ժամկետներում լուծել բարձրացվող խնդիրները։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից