Հասարակություն

«Գյուղն անպաշտպան է մնացել». Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից ՊԲ զինծառայողները դուրս են եկել

«Գյուղն անպաշտպան է մնացել». Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից ՊԲ զինծառայողները դուրս են եկել

Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից մի քանի օր առաջ Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

«Գյուղն անպաշտպան է մնացել։ Խոսակցություններ կան, թե մեր զինվորները դիրքերից հանեցին, որ ադրբեջանցիներն էլ 3 կիլոմետր հետ քաշվեն։ Այս պահին սակայն ոչինչ չի կատարվում բացի նրանից, որ մեր տղաները դուրս են եկել սահմաններից, նրանք դեռ իրենց տեղում են»,- ասաց նա։

Արտակ Հակոբյանը պատմեց, որ ռուս խաղաղապահներն են եկել մի որոշ ժամանակով գյուղի սահմանները պահելու, սակայն գնացել ու չեն վերադարձել։


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250