Ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը․ ՔԿ

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը: 

Ձերբակալվել են նաև Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչյանը և Սուսաննա Սարգսյանը: 

Նրանք կասկածվում են առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար: 

Փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կասկածվում է նաև Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը առերևույթ խոչընդոտելու համար: