Հասարակություն
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից բնակարանը չհայտարարագրելու մասին նյութերը ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուղարկել է դատախազություն, որի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ մամուլի խոսնակը չի հայտնել:
Մեր տեղեկություններով՝ Յոլյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը):
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է հատել Արցախի արևմտյան հատվածում շփման գիծը, սակայն ետ է շպրտվել ելման դիրքեր. ՊԲ
Երասխի ուղղությամբ Ադրբեջանը կրակել է մեր դիրքերի ուղղությամբ
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող. ՊՆ
ՀՐԱՏԱՊ. Զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի. ՊՆ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0