Չկա Կառավարության նիստ, որ պետական բյուջեի այս կամ ամեն հոդվածը չփոխվի. Մանուկյան

Փախչելուց կարող եք հարցնել ձեր շեֆին, որը տեսախցիկների առջև պատմում էր, թե մարտի 1-ին տանիքներով ինչպես է փախել: Փախչելուց երբ խոսում եք, հիշեք որ պատերազմից հետո բունկեր էիք ման գալիս, որ փախնեիք: Փախչելու մասին երբ խոսում եք, հիշեք, որ նոյեմբերի 9-ից հետո լրագրողները մոմի լույսով իշխանական պատգամավոր չէին կարողանում գտնել: Պաշտոնի համար քաղաքական մի ճամբարից մի ուրիշ ճամբար փախչելը ավելի վատ է, քան ոստիկաններից փախչելը: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով Հայկ Կոնջորյանի՝ Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ արված դիտարկումներին, թե ակցիաների ժամանակ փախչում էր ոստիկաններից:

Արձագանքելով Հայկ Կոնջարյանի մեկ այլ դիտարկմանը, թե արդյո՞ք իրենց ելույթները համաձայնեցված են «շեֆի»՝ Ռոբերտ Քոչարյանի հետ, Գեղամ Մանուկյանն ասաց՝

«Շեֆ որ ասում եք, տվյալ դեպքում նկատի ունեք Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞՝ ժամանակին ՀԺԱՄ կուսակցության ձեր ղեկավարին, թե սրբություն համարվող ձեր կնքահայր Էդմոն Մարուքյանին»:

Մանուկյանի խոսքով՝ պետական բյուժեն պատգամավորների համար դարձել է «գրպանի փող».

«Ոնց ուզում են, պետական պետական բյուժեի հոդվածները փոխում են, չկա Կառավարության նիստ, որ պետական բյուջեի այս կամ ամեն հոդվածը չփոխվի»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց, թե իշխող խմբակցությունն ունի մեկ շեֆ՝ դա ժողովուրդն է.
«Ցավում եմ, որ մինչ այս դա չգիտեիք»,-ասաց Սիմոնյանը: