
Ամենահայհոյված իրը «պազիկն» է եղել, որը զինվորին բերել է զորամաս. ՔՊ–ականը՝ Սեյրան Օհանյանին

Ամենահայհոյված իրը «պազիկն» է եղել, որը զինվորին բերել է զորամաս։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Պարոն Սեյրան Օհանյանն իր ելույթում խոսեց ռազմահայրենասիրության անկման մասին։ Պարոն Օհանյան, ես որ ծառայում էի՝ հույս ունեի, որ մի օր Ձեզ կհանդիպեմ, ու կասեմ սա. «Գիտեք, պարոն Օհանյան, մեր ծառայության ժամանակ բանակում ամենահայհոյված իրը կամ առարկան որն է եղել Ձեր նախարարության օրոք, էն պազիկը, որը զինվորին բերել է զորամաս, ու էդ ռազմահայրենասիրության հետ խնդիրը բնավ նոր երևույթ չէ»,- հայտարարեց Ալեքսանյանը։
Նա անդրադարձավ նաև երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի ելույթին՝ ասելով, որ եղել է նախկին իշխանությունների ակտիվ քննադատողներից մեկն, ինչի համար իր ֆակուլտետի դեկանի կողմից նկատողություններ է ստացել։