Հայ երգչախբերը փայլել և պատվով են ներկայացրել Հայաստանը՝ գրավելով առաջին հորիզոնականները. «Խաղաղություն աշխարհին 2021»
«Խաղաղություն աշխարհին 2021» առցանց միջազգային երգչախմբային մրցույթի Գլխավոր մրցանակը Հայաստանինն է
Ամփոփվել են Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին 2021» միջազգային երգչախմբային մրցույթի (World Peace Choral Festival 2021) արդյունքները, որին հայ երգչախբերը փայլել և պատվով են ներկայացրել Հայաստանը՝ գրավելով առաջին հորիզոնականները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունից, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մրցույթի երկրորդ որոշիչ փուլում տարբեր կարգերում Գլխավոր մրցանակ շահած 14 երգչախմբերի մեջ ճանաչվեց լավագույնն ու բացարձակ հաղթող, որի շնորհիվ Grand Prix I տեղը շնորհվեց Հայաստանին:
Շնորհավորում ենք՝
«Հովեր» պետական կամերային երգչախմբին և «ԱՐԱՐ» երգչախմբին՝ I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ շահելու առթիվ:
«Գեղարդ» երգեցիկ խմբին և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին՝ I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ և Գլխավոր մրցանակ (Grand Prix) նվաճելու, ինչպես նաև՝ II փուլում լավագույնի տիտղոսի համար մրցելու իրավունքին արժանանալու առթիվ:
Շնորհավորում ենք մեր սիրելի դիրիժորներին՝ մրցույթի բազում տաղանդավոր և աշխարհահռչակ դիրիժորների շարքերում առանձնահատուկ տիտղոսներին արժանանալու համար.
I փուլում՝
Սոնա Հովհաննիսյան, «Գերազանց դիրիժոր» (Excellent Conductor)
Անահիտ Պապայան, «Գերազանց դիրիժոր» (Excellent Conductor) II փուլում՝
Տիգրան Հեքեքյան, «Բացառիկ դիրիժոր» (Outstanding Conductor)
Տարածաշրջանում եզակի երկիր ենք՝ ունենալով հսկայական ուրույն երգչախմբային ժառանգություն և բացառիկ երգչախմբային մշակույթ:
Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ և մշակութային հաղթանակներ մեր չքնաղ երգչախմբերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ժիրինովսկին խոստովանել է, որ վատ հարաբերություններ ունի Պուտինի հետ նրա անվան պատճառով
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին պատմել է, որ վատ հարաբերությունների մեջ է Ռու...
Pfizer և Moderna ընկերությունները բարձրացրել են հակակորոնավիրուսային պատվաստանյութի գինը
Կորանավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող Pfizer և Moderna ընկերությունները բարձրացրել են դեղամիջոցի մեկ չափաբաժնի գինը Ե...
Վրաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի մոտ 2 700 նոր դեպք
Օգոստոսի 1-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 654 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է կառավարության stopcov.g...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցնում է 200-ը
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 229 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...