Շիրակի փողոցում քաղաքացուն վրաերթի ենթարկած կին վարորդը հայտնաբերվել է

Հուլիսի 28-ին, ժամը 23.00-ին, Երևանի Շիրակի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Հայտնում է Ոստիկանությունը:


Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է Ռոստոմի փողոցում բնակվող 36-ամյա կինը՝ իր վարած «Հունդայի» ավտոմեքենայով։ Բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 04.00-ին նա ներկայացել է ոստիկանության Չարբախի բաժանմունք։

Քննությունը շարունակվում է։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն