
Սամվել Ասատրյանը մեկնաբանել է լսվող կրակոցները․ ինչի՞ մասին են դրանք խոսում

Այս պահին սահմանին հանգիստ է, հատուկենտ լսվող կրակոցներն ավելի շատ արձակվում են կամ վախից, կամ սարերում լսվող ձայներին են արձագանքում, կամ էլ փորձում են սեփական ներկայության մասին հիշեցնել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ այս գիշեր լարվածության հետևանքով հայկական կողմը վիրավորներ չունի։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։