
Կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 264–ով և դարձել 229867: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Տվյալները թարմացվում են...
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4437 մարդ (+59), կատարվել է 1 328 107 թեստավորում (+ 5930), առողջացել են վարակվածներից 219 502–ը (+123): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու դեպքերն ավելացել են 7–ով, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4604 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 3 և դարձել 1119։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։