
Դելիմիտացիա տեղի ունենալու է, բայց դա երկար գործընթաց է. ԱԱԾ տնօրենի տեղակալ

Սահմանազատման աշխատանքներ տեղի են ունենալու, բայց դա երկար գործընթաց է. Այս մասին արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը։
«Ի վերջո տեղի է ունենալու դելիմիտացիա, բայց դա երկար գործընթաց է, դրան հասնելը, ընդհանրապես այդ գործընթացն սկսելուց առաջ շատ խնդիրներ կա լուծելու»։
Հարցին՝ թե որքա՞ն պետք է քաղաքացիները սպասեն անորոշության մեջ, երբ կրակոցները չեն դադարում, ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ դա դելիմիտացիայի հետ կապ չունի։
«Դա դելիմիտացիայի հետ չի կապված, դա հարևանի վարքագիծն է, և դրանց մասին ավելի ստույգ տեղեկատվություն կարող է տալ ռազմական ղեկավարությունը, որովհետև իրենք են անմիջապես կառավարում այդ գործընթացը՝ սահմանային անվտանգության մասը արևելյան հատվածում»։
Հարցին՝ արդյոք հնարավոր է քաղաքացիների ուղևորությունները դեպի Սյունիքի, Գեղարքունիքի մարզեր, Մելքոնյանը նշեց՝ կախված է, թե որ ուղղությամբ.
«Սյունիք, Գեղարքունիք իհարկե կարող են գնալ, հարցը նրանում է, թե ո՞ր հատված գնաք։ Եթե շփման գծի մասով, իհարկե խնդրահարույց է, պետք է ռազմական ղեկավարութան հետ համաձայնեցվի այդ հարցը»։
Արդյո՞ք ԱԱԾ ղեկավարը շփումներ ունեցել է Ադրբեջանի գործընկերոջ հետ, Մելքոնյանը նշեց. «Կարող եք ղեկավարին հարցնել»։