
Գերեվարված զինվորները պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո․ Human Rights Watch

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան Թվիթերի իր էջում անդրադարձել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից շիրակցի հայ գերիների ապօրինի դատավճռին։
Գոգիան նշել է, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների քրեական հետապնդումը սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է։
«Գերեվարված զինվորներին պետք է տրվի գերու կարգավիճակ, և նրանք պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- գրել է Գոգիան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շինծու մեղադրանքներով 6 տարվա ազատազրկման է դատապարտել ևս 13 հայ ռազմագերի: