ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինված ոստիականները այս րոպեներին Երևանում և այլ շրջաններում կանգնեցնում են մեքենաներն ու ստուգում դրանք

Ըստ Auroranews-ի ստացված տեղեկությունների՝ ոստիակնները կանգնեցնում են վարորդներին և ստուգում բեռնախցիկները։ Ծառայությունն իրականացվում է ոչ միայն Երևանում այլ նաև այլ շրջաններում։ Ջրվեժի, Աշտարակի հատվածում, Արգավանդում, Սևանից Երևան եկող ավտոճանապարհին, Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, 4-րդ գյուղում և այլ հատվածներում։

Ըստ չհաստատված, նախնական տեղեկությունների ոստիկանները փնտրում են ապօրինի պահվող զենք-զինամթերք։

Հասկանալու համար՝ ի՞նչ է կատարվում և կա՞ արդյոք հատուկ դրդապատճառ այս գործողությունների շարքի իրականացման համար՝ Auroranews-ը փորձեց կապ հաստատել Ոստիկանության հետ։ Զանգերը, սակայն, մնացին անպատասխան։ 


Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչ իրավիճակ է այս պահին Երևանում։ 

 

Տեսակադրերը՝ Ալբերտ Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից։
 

 

Քաղաքականություն