ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկանդալ ուղիղ եթերում. Մոլդովայի ՆԳ նախկին փոխնախարարը հարվածել է երկրի նախագահի նախկին խորհրդականին
Մոլդովայի ՆԳ նախկին փոխնախարար Գենադի Կոսովանը և նախագահ Մայա Սանդուի նախկին խորհրդական Սերգեյ Տոֆիլատը կռվել են հեռուստաշոուի ժամանակ: Կոսովանը կորցրել է գիտակցությունը, նրան պահանջվել է բժիշկների օգնություն:
Քաղաքական գործիչները հրավիրել էին մասնակցել Jurnal TV հեռուստաալիքի հաղորդմանը՝ որպես փորձագետ: Ուղիղ եթերի ընթացքում նրանք անցել են անձնական վիրավորանքների. նախկին փոխնախարարն իր ընդդիմախոսին անվանել է թերհաս և մի բաժակ ջուր լցրել նրա վրա, ի պատասխան նա բռունցքներով մի քանի հարված է ստացել և կորցրել գիտակցությունը: