Ես ձեզ հարց եմ տալիս, դուք հիմա կգնա՞ք ապրեք Բերձորում. քաշաթաղցիները Հայաստանում բնակարան են պահանջում

Գոնե մեր բնակարանների հարցը պիտի լուծվի, անպայման պետք է լուծվի, հակառակ դեպքում 12 հազարանոց բնակչությունը կհայտնվի կառավարության շենքի դիմաց։ Գրում է Հրապարակը:

 

Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ազատ Եղոյանը։ Նշենք՝ քաշաթաղցիները հերթական անգամ կառավարության մոտ են ու բողոքի ակցիան են իրականացնում , պնդում՝ իրենց բնակարանների հարցը վերջապես պիտի լուծվի։

 

«Այո, աշխատանքներ ընթանում են։ Տեղահանվածների մի մասը ցանկություն է հայտնել բնակվել Լեռնային Ղարաբաղում, բայց շինարարական հնարավորությունների պակասի հետ, աշխատանքները շատ դանդաղ են ընթանում։ Ոչ բոլորն են ցանկանում վերադառնալ։ Ես կրկնում եմ` մեր բնակչության մեծ մասը Հայաստանի Հանրապետությունից է տեղափոխվել Քաշաթաղ, իսկ այսօր քաշաթաղցիները իրենց ապագան կապում են իրենց նախկին բնակավայրերի հետ։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս, դուք հիմա կգնա՞ք ապրեք Բերձորում, հարց եմ տալիս ձեզ։  Ես, լինելով երևանցի , 30 տարի ապրել եմ այնտեղ, հիմա դուք ինձ ասում եք՝ Հայաստանում մի ապրի, գնա Արցախում ապրի։ Քաշաթաղ կա՞, որ գնանք Քաշաթաղ։ Եթե կա, ապա մենք պատրաստ ենք մեր քանդած տները նորից վերականգնել»,- ասաց նա։