
Անհետ կորած անձը օրեր շարունակ եղել է բժշկական կենտրոնում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է:
Հուլիսի 8-ին պարզվել է՝ Վաղինակ Գևորգյանը հուլիսի 4-ից գտնվում էր բժշկական հաստատությունում:
Մինչ այդ, նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն եղել մի քանի օր շարունակ: