Հասարակություն

Թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալով մեր երազանքների դատական համակարգը. Փաշինյան

Թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալով մեր երազանքների դատական համակարգը.  Փաշինյան

Կառավարությունը համաձայնություն տվեց Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 30-ի առաջարկությանը՝ դատավորների թվակազմը 20 մասնագետով ավելացնելու վերաբերյալ։

Այսպիսով, ներդրվում է կալանքի միջնորդություններ, ձերբակալման օրինաչափության ստուգում, խուզարկության թույլտվություն, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ քննող մասնագիտացված առանձին դատավորների ինստիտուտը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դատավորների թվակազմի ավելացումը պետք է դիտարկել որպես դատական համակարգում բովանդակային բարեփոխումների միջոց:

«Հույս ունեք, որ այս լրացումներով մենք կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը, մյուս կողմից՝ թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալով, ի վերջո, մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները կհամարվեն արդարության մարմնավորում։ Սա ամենակարևոր նպատակն է», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250