
Ներկայացել է որպես պատգամավոր, վիճել բժշկական անձնակազմի հետ և հարձակվել բժշկի վրա

Սարատովում երիտասարդը ներկայացել է որպես պատգամավոր և հարձակվել քաղաքային թիվ 6 կլինիկական հիվանդանոցի բժշկի վրա: Այս մասին Instagram-ում հայտնում են բժշկական հաստատությունից:
Երկուշաբթի գիշերը շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ՝ ոչ ադեկվատ պահվածքով․ «Նա ներկայացել է որպես պատգամավոր, վիճել բժշկական անձնակազմի հետ, վիրավորել բժիշկներին: Թերապևտը, ով հերթապահում էր հիվանդանոցում, փորձել է հանգստացնել պացիենտին: Ի պատասխան նա հարձակվել է բժշկի վրա»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Տուժած թերապևտը բժշկական օգնություն է ստացել հիվանդանոցի գործընկերներից, և այժմ նրա կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում: Իրավապահ մարմինները սկսել են ստուգել միջադեպը: Հայտնի է, որ հարձակվողի գործողություններն արձանագրել է հիվանդանոցում գտնվող տեսախցիկները: