Կոտայքում փայտով բարձված Газель-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. վարորդի ինքնությունը պարզվում է

Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում  Газель մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը , վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Արթուր Հակոբյանն ու Վոլոդյա Կարապետյանը։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ավտոմեքենան եղել է փայտով բարձված։ 

Քաղաքականություն