Հասարակություն

Ես դա սխալ եմ համարում․ Մովսես Հակոբյանը՝ գերիների դիմաց ականապ տարածքների քարտեզները փոխանակելու որոշման մասին

Ես դա սխալ եմ համարում․ Մովսես Հակոբյանը՝ գերիների դիմաց ականապ տարածքների քարտեզները փոխանակելու որոշման մասին

«Շնորհավորում եմ», այսպես արձագանքեց գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետ Մովսես Հակոբյանը ArmDaily.am-ի հարցին այն մասին, թե ինչպես է վերաբերվում հետպատերազմյան Հայաստանում հերոսների կամ կոչումների տեղատարափին ու մասնավորապես ՀՀ ԱԱԾ տնօրենին ու Ոստիկանապետին գեներալ-մայորի կոչում շնորհելուն։ Ինչ վերաբերում է գերիների դիմաց ականապատված տարածքների քարտեզները փոխանակելու որոշմանը՝ Հակոբյանը դա սխալ որոշում է համարում։ «Ես դա սխալ եմ համարում։

 

Գերիների փոխանակումը ամսի 9-ի համաձայնագրի կետերից մեկն է և դրա դիմաց որևէ բան չպիտի փոխանցեին։ Դա է պատճառը»,-ասաց նա։ Ականապատված տարածքների քարտեզները Ադրբեջանին փոխանցելը թշնամու գործը հեշտացրեց՝ ասում է գեներալը։

Անդրադառնալով վերջին շրջանում գերիներին հերոսացնելու ծայր առած միտումներին նա ասաց. «Ցավ եմ ապրում, որ հավասարեցվում են զինվորը, որը պայքարել է մինչև վերջ, որ հայրենիքը չկործանվի և այն, զինվոր էլ չեմ ուզում ասել, որ զենքն առանց որևէ մի բանի վայր է դրել ու հանձնվել՝ դրանք տարբեր մարդիկ են։ Տարբեր երկրներում տարբեր ձև են գնահատում, եթե շատ կուզեն՝ կարող ենք հակառակորդին նայել՝ Ադրբեջանն ինչպես է վերաբերվում գերիներին»,-ասաց Մովսես Հակոբյանը։ Իսկ թե ինչի դա կհանգեցնի՝ նախկին ԳՇ պետը չկարողացավ ասել։

Մեր հարցին այն մասին, թե չի՞ կարծում արդյոք, որ Գրիգորի Խաչատուրովի զորացրումը լուրջ հարված կարող է լինել բանակին, նա ասաց, որ ինքը չի որոշողը՝ Խաչատուրովը պիտի շարունակի ծառայություն իրականացնել, թե հեռանալ՝ հետևաբար զերծ կմնա որևէ մեկնաբանություն անելուց։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250