ԱՄՆ տրանսպորտի նախարարությունն առաջարկել է արգելել ավիահաղորդակցությունը Բելառուսի հետ

ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը երեքշաբթի առաջարկ է ներկայացրել՝ արգելելու կոմերցիոն ավիահաղորդակցությունը Բելառուսի հետ։ Համաձայն փաստաթղթի՝ առաջարկը հիմնված է Պետդեպի որոշման վրա։ Վերջինս վերաբերում է մայիսի 23-ին Ryanair-ի չվերթի ուղղության փոփոխման լույսի ներքո, ԱՄՆ արտաքին քաղաքականության շահերից ելնելով, տրանսպորտային հաղորդակցությունը Բելառուսի հետ սահմանափակելուն։ Այս մասին հայտնում է TASS-ը։ 

Արգելքը միևնույն ժամանակ նախատեսում է ԱՄՆ կառավարության համար բացառությունների հնարավորություն, այդ թվում՝ մարդասիրական և ազգային անվտագության նկատառումներով։ 

Տրանսպորտի նախարարությունը շահագրգիռ կողմերին առաջարկել է իրենց մեկնաբանություններն այս առնչությամբ ուղարկել մինչև հուլիսի 1-ը։