Ավտովթար՝ Չկալովկա գյուղի մոտ․ կան տուժածներ
Հունիսի 28-ին, ժամը 02։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի քարերի մեջ․ վարորդը և ուղևոր Վ․ Մ․-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Սևանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժածներից մեկին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Կրակել են ավտոմեքենայիս վրա:Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահա...
Էջմիածնում 33-ամյա տղամարդը հորը ծեծել է, ապա՝ նռնակ պայթեցրել․ կան զոհեր
Հունիսի 26-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ նռնակ է պայթել և երկու մարդ վիրավոր...
Դիմակավորված, զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են CRED վարկային կազմակերպությունը
Այսօր՝ հունիսի 28-ին, դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի ս...
Մանրամասներ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունից
ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում, պարզվել է հունիսի 13-ին Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքո...