Քաղաքացու դեմ խաղ չկա, մենք այսօր համերաշխության կոչ ենք անում բոլորին․ Նազելի Բաղդասարյան

Սիրելի քաղաքացիներ, ընտրությունների միջոցով մենք վերահաստատեցինք, որ կան արժեքներ, որոնք անբեկանելի են, ՀՀ քաղաքացին անպարտելի է, այսօր այս հրապարակում իմ քույրերն ու եղբայրներն են, որոնք կիսում են միևնույն արժեքները, միայն մեր հաղթական ոգու շնորհիվ մենք կարողացանք ապացուցել, որ 2018 թ-ի հեղափոխությունը այն բարձրագույն արժեքն է, որով ՀՀ քաղաքացին վերահաստատում է, որ Հայաստանի տերը մենք ենք, միասին ու անկոտրում։ Այս մասին այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Ես ուզում եմ մեր իրավապահ համակարգին շնորհակալություն հայտնել, որ նրանք թույլ չտվեցին որ որևէ խնդիր առաջանա ընտրությունների արդյունքում։ Մենք կարող ենք փաստել, որ ՀՀ քաղաքացին իրավագիտակից է հպարտ է, խրոխտ է և ՀՀ քաղաքացու դեմ խաղ չկա։ Մենք այսօր համերաշխության կոչ ենք անում բոլորին, մենք մեր երկրում թշնամիներ չունենք, մենք կոչ ենք անում՝ եկեք լինենք միասնական ու թույլ չտանք, որ որևէ ուժ փորձի բռնանալ մեր կամքին ու ոգուն»։

Քաղաքականություն