ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշինքներից մեկի դիտորդ, ռեժիսոր Արմեն Գրիգորյանը բերման ենթարկվեց

Ռեժիսոր Արմեն Գրիգորյանին ոստիկանությունը բերման է ենթարկել։ Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Գրիգորյանը բերման է ենթարկվել ընտրողներին դաշինքներից մեկի օգտին քվեարկելուն ուղղորդելու կասկածանքով։

 

Գրիգորյանն ինքն էլ տվյալ դաշինքի դիտորդն է տվյալ ընտրատեղամասում։ Իսկ թե որ դաշինքի դիտորդն է նա` դեռ հայտնի չէ։

Նշենք, որ սոցցանցերում նաև տեսանյութ է հայտնվել, որտեղ նշվում է, որ «Ազատական» կուսակցության ներկայացուցիչն է դիմում գրել Գրիգորյանի դեմ։ Ոստիկանները հայտնում են, որ բաժին գնալուց հետո Գրիգորյանին կասեն բերման ենթարկելու հիմքերը։

 

Հիշեցնենք, որ քիչ առաջ Free news լրատվականի լրագրողի և ընտրատեղամասերից մեկում դիտորդներից մեկի հետ միջադեպ էր գրանցվել։ Լրագրողն ահազանգում էր տեղամասում ակնհայտ խախտումների մասին։ Նույն տեղամասում էր նաև բերման ենթարկված Արմեն Գրիգորյանը։