ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակիչը պատուհանից հրազենով կրակել է. Sputnik Արմենիա

Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը գործողություն են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ 


Sputnik Արմենիայի ընթերցողներից մեկը քիչ առաջ Երևանի Գյուլբենկյան փողոցում, «Նոր Զովք» սուպերմարկետի հարևանությամբ նկարահանել է ոստիկանության ներքին զորքերի հատուկ նշանակության վաշտի ծառայողների իրականացրած գործողությունը։ 

Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ մի մարդ, որը Գյուլբենկյան փողոցի բնակիչ է, պատուհանից հրազենով կրակել է։ Ըստ նախնական տեղեկությունների` նա որսորդական հրացան է կիրառել։ Ոստիկանության ծառայողները վնասազերծել են տղամարդուն ու բերման ենթարկել նրան։