Նախագահ Արմեն Սարգսյանը կատարեց իր ընտրությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քվեարկեց ԱԺ արտահերթ ընտրություններում։  Նա իր ընտրությունը կատարեց Բաղրամյան պողոտա 3 հասցեում գտնվող Գրողների միության շենքում տեակայված ընտրատեղամասում։ Սարգսյանը դիմակով էր, սակայն երևում էր, որ լավ տրամադրություն ուներ։

Նախատեսվում էր, որ նախագահը կքվեարկի ժամը 09:00-ին, սակայն նա կես ժամ շուտ եկավ ընտրատեղամաս։ Sputnik Արմենիայի թղթակիցներին հաջողվեցնկարահանել նախագահի քվեարկության պահը։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Այս պահին եղած տեղեկություններով` հանրապետության բոլոր 2008 ընտրատեղամասերն անխոչընդոտ բացվել են օրենքով նախատեսված ժամին։

 

Քաղաքականություն