Երևանի ընտրատեղամասերից մեկում երկաթե պահարանը ստիպված եղան բացել սղոցով. Սահակյան

Երևանի 9/60 ընտրատեղամասում, որը տեղակայված է Չեխովի անվան դպրոցում, այսօր չնախատեսված դեպք է տեղի ունեցել։

Ընտրական հանձնաժողովի անդամները մի քանի րոպե չեն կարողացել բացել չհրկիզվող պահարանը, որպեսզի այնտեղից հանեն քվեաթերթիկները։ Տեղեկությունը հայտնում է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, Ղազախստանում նախկին դեսպան Արա Սահակյանը։

Facebook–ի իր էջում նա գրել է, որ երկաթյա պահարանը ի վերջո բացել են էլեկտրական սղոցով։ Քվեարկությունը սկսվել է 12 րոպե ուշացումով։

Հիշեցնենք` Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է առավոտյան 08։00-ին։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2,578 միլիոն քաղաքացի (նրանցից ավելի քան 855 հազարը` մայրաքաղաքում):

 

Քաղաքականություն