
Ո՞ վ է աշխարհում առաջին մարդը, ով Ինստագրամում 300 մլն բաժանորդ ունի

Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի ամենահանրաճանաչ մարդն է Ինստագրամում: Ֆուտբոլիստն այս սոցցանցում ունի 300 մլն բաժանորդ: Պորտուգալացին պատմության մեջ դարձավ առաջին մարդը, ում հաջողվել է նման ցուցանիշ գրանցել: Ինստագրամում Ռոնալդուից հետո ամենաշատ բաժանորդներ ունեն ռեստլեր և դերսասան Դուեյն Ջոնսոնը՝ 246 մլն բաժանարոդ, ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն՝ 244 մլն և մոդել Կայլի Ջեները՝ 241 մլն: «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին ունի 219 մլն բաժանորդ, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը՝ 152 մլն: