Հնդկաստանում տղամարդը Գանգեսի ափին փայտե արկղում նորածնի է գտել

Հնդկաստանում նավակավարը փրկել է Ուտար Պրադեշ նահանգի Գանգես գետի ափին փայտե փակ արկղում լքված 21 օրական աղջնակին, հաղորդում է The Guardian-ը։ 
Գուլա Չաուդհարի խոսքով՝ երեխան, որին օրերս գտել է Գազիպուր քաղաքի մոտակարքում՝ Գանգես գետի ափին, փաթաթված է եղել կարմիր կտորի մեջ, արկղում եղել է նաև «Գանգեսի դուստր» գրությամբ հաղորդագրություն։ 
Պարբերականը հաղորդում է, որ նորածնին փրկելու համար տեղական իշխանությունները նրան նավակով են պարգևատրել: 
Չաուդհարը հայտնել է, որ ցանկանում է մեծացնել աղջնակին, որին «սուրբ գետից ընծա» է համարում։ 
«Մայր Գանգեսն է ինձ ընծայել այս երեխային»,- հայտնել է տղամարդը։ 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Հնդկաստանում բնակվում է մոտ 30 մլն որբ ու լքված երեխա, որոնց ճնշող մեծամասնությունն աղջիկներ են։

Քաղաքականություն