ՔՊ-ի պաստառը ազգային պատկերասրահի վրայից կհանվի հանրահավաքից անմիջապես հետո

«Ընտրությունների վերահսկման կոմիտեից» անդրադարձել են Հայաստանի ազգային պատկերասրահի վրա փակցված Նիկոլ Փաշինյանի կուսակցության պաստառներին` նշելով.

 

«Օրենքը թույլ է տալիս նմանաբնույթ քարոզչական նյութեր օգտագործել՝ բացառապես քարոզչական միջոցառման ԺԱՄԱՆԱԿ, այլ ոչ թե դրանից 8-10 ժամ առաջ։

Պահանջում ենք վերացնել խախտումը»։

Նշենք, որ 3-րդ համարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է: Այսօր երեկոյան քարոզարշավի շրջանակում Հանրապետության հրապարակում կայանալու է կուսակցության հանրահավաքը: 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը արձագանքելով այս լուրերին հյատնում է, որ այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու ՔՊ կուսակցության համապետական հանրահավաքը, որի շրջանակում բեմի հետնամասում կախվել են պաստառներ, որոնք հանրահավաքի ձևավորման մի մասն են կազմում: Հանրահավաքից անմիջապես հետո պաստառները կհանվեն: