Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը պետք է դատվեն. Սանասարյան

Կային ուժեր, որոնց հետ եթե մենք գնայինք դաշինքի, ապա ֆինանսական խնդիրներ չէինք ունենա, բայց մենք սկզբունքները և արժեքները երբեք չենք ստորադասել ֆինանսական ռեսուրսներին, դրա համար էլ մնացել ենք սկզբունքային գործիչներ և դա է պատճառը, որ քաղաքացիների համար այլընտրանք ենք։ 

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը։ «Այսինքն, մեզ առաջարկվում էր լինել այս կամ այն ուժի հետ, բայց մենք պետք է մեր սկզբունքներից շեղվեինք այս կամ այն հարցում, օրինակ, Ամուլսարի հարցում, գործող իշխանության, նախկինների հարցում։ 

Մենք բոլորին ասել ենք՝ ցտեսություն, հաջողություն, մենք ձեզ հետ ճանապարհ չունեք անցնելու։ Այսինքն ընտրագրավի և այլ հարցերը լուծել ենք պարտքով։ 

Մենք վերադարձնելու ենք, վստահ ենք, որ անցնելու ենք խորհրդարան և այդ ընտրագրավը 3 տոկոսից ավելի ունենալու դեպքում պետությունը հետ է վերադարձնում այդ ընտրագրավը։ 

Իհարկե, դժվար է պատկերացնել, որ քաղաքական ուժը նման կերպ է մասնակցում ընտրապայքարի, բայց մեր գլխավոր կապիտալը մարդկային մեր որակներն են և մենք, եթե ֆինասով պայմանավորված առաջ շարժվեինք, երբեք չէինք մասնակցելու քաղաքական պրոցեսներին»։