Հասարակություն

Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությունը

Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությունը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում։ 

Կազմակերպության գլխավոր քարտուղարը Մոսկվա կմեկնի հունիսի 21-ին և կմասնակցի անվտանգության միջազգային խորհրդաժողովին: 

Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք բանակցությունների ժամանակ Լավրովն ու Շմիդը կքննարկեն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Կողմերը Ուկրաինայում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքներ կփոխանակեն։ 
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250