Հասարակություն

Ես կոչ եմ անում ընտրություններում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին նպաստել ժողովրդավարության հաղթանակին

Ես կոչ եմ անում ընտրություններում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին նպաստել ժողովրդավարության հաղթանակին

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի նախաձեռնությամբ 2021-ի հունիսի 17-ին ՝ ՄԱԶԾ Հայաստանի, «ՕքսիՋեն» Հայաստան հիմնադրամի և երկու տեղական դիտորդական խմբերի ՝ «Ականատես» դիտորդական առաքելության և «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչները հանդիպել են՝ ընդգծելու Հայաստանում ժողովրդավարական ընտրական գործընթացների ամրապնդման գործում ԵՄ կարևոր ներդրումները: Տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ դեսպանությունը։ 

Կազմակերպությունները ԵՄ ընտրական ֆինանսավորման հիմնական շահառուներն են․ նրանք տրամադրում են տեխնիկական ընտրական օժանդակություն և աջակցում են քաղաքացիներին տեղեկատվության և մասնակցության հասանելիությունը ապահովելու գործում: «Ժամանակն է միավորվելու և ճգնաժամը հաշտության ու համերաշխության ոգով հաղթահարելու: Հայ ազգի բոլոր սերունդներն արժանի են ունենալ ավելի լավ ապագա՝ խաղաղությամբ և կայունությամբ։ Հուսով ենք՝ Հայաստանը կղեկավարվի համագործակցության, պատասխանատվության և փոխադարձ հարգանքի ոգով: Ես կոչ եմ անում ընտրություններում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին, նրանց աջակիցներին և բոլոր նրանց, ովքեր օգտվում են ԶԼՄ-ներից և սոցիալական մեդիայի ցանցերից, ավելացնել ջանքերը՝ նպաստելու, որպեսզի հունիսի 20-ին հաղթանակի ժողովրդավարությունը՝ հայ երեխաների ապագայի համար»,- հայտարարել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ 

Վերջին տարիներին ԵՄ-ն հավելել է ժողովրդավարացման և ընտրական բարեփոխումների ուղղությամբ ներդրումները: 2021-ի ընտրությունների շեմին ԵՄ-ը կրկին հանդես գալով որպես առատաձեռն դոնոր՝ հատկացնում է շուրջ 1 միլիոն եվրո ծավալի ֆինանսական աջակցություն։ Հանդիսանալով ամենախոշոր դոնորը՝ ԵՄ-ը, ԵՄ անդամ մի քանի պետությունների հետ միասին՝ որպես «Team Europe» կրկին ցուցաբերում է իր կարևոր ներդրումը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250